
Հայկ Բալանյանը ֆեյսնուքյան իր էջում գրում է. «Եթե Մհեր Ենոքյանը ներվեց, ուերմն արադարացվելու ոչ մի հիմք չուներ:
Ինքը կա՛մ պիտի արդարացվի, եթե անմեղ է, ինչպես պնդում են իր կողմնակիցները, կա՛մ պիտի նստի իր ցմահը:
Իսկ արդարացման հիմքեր չկան:
Չի զղջացել, ոչ էլ այս տարիների ընթացքում սպանվածի ընտանիքից գոնե ինչ-որ ձևով ներողություն է խնդրել։
Բանտարկության տարիները փայլուն ապացուցեցին, որ իրական մարդասպանը, լիդերը, մտահղացման հեղինակը ու գլխավոր մեղավորը հենց ինքն է:
Քսան քանի տարվա բանտարկություն, բանտի դաժան բարքերը Ենոքյանին չկոտրեցին, դարձրեցին ավելի ուժեղ: Ենոքյանն օժտված է ինտելեկտով ու բարձր կամային հատկանիշներով, հեշտությամբ մանիպուլացնում է մարդկանց, իր կամքն է թելադրում իր հետ շփվողներին, չեմ զարմանա, որ օժտված է հիպնոզի բնական ունակություններով: Ի՞նչ ճնշում, ի՞նչ այլ հանգամանքներ, նման մարդուն ո՞վ կարար ճնշել: Շատ ուժեղ անձ է:
Նման չզղջած, բարձր կամային հատկանիշներ ունեցող ու շատ ամբիցիոզ անձի ներումը վտանգ է հասարակության համար: Ինքը չի նստելու տունը գիրք գրի, ինքը դառնալու է մեդիա ու մշակութային դաշտի լիդերը, թելադրելու է իր կամքը, քանդելու է այդ ոլորտը, մտնելու է հանրային դաշտը, որ իր շեղված հոգեբանությամբ կշտացնի իր ամբիցիաները ու վրեժ լուծի բոլորից: Կրակն եք ընկնելու, պարոնայք:
Կամ արդարացրեք, եթե անմեղ է, այդտեղ խնդիր չեմ տեսնում:
Կամ ներում պիտի չլինի, որովհետև ինքը ներողություն չի խնդրել: Ներողություն չխնդրածին, ոնց ե՞ք ներում:
Հ.Գ. Ու այդպես էլ ամբողջ ճշմարտությունը չի պատմել։
«Արամի կողմից Իոսիֆին սպանելու հիմնական պատճառը եղել է վերջինի քրիստոնյա լինելն ու նրա հրեական անունը:» Գժի դաս հո չի»։
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=139405477058371&id=100029667592660