Ով է ամենաերիտասարդ պատգամավորի ամուսինը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ով է ամենաերիտասարդ պատգամավորի ամուսինը

«Իմ քայլը» դաշինքի ամենաերիտասարդ պատգամավոր Սոնա Ղազարյանը ծնվել է 1993թ. մարտի 30-ին Երևանում:

2013թ. ավարտել է Երևանի պետական լեզվաբանական համալսարանի «Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն» ֆակուլտետը։

2014-2015թթ․ սովորել է Եվրոպայի քոլեջում (Լեհաստան)՝ ստանալով մագիստրոսի կոչում՝ եվրոպագիտություն մասնագիտությամբ։

2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ։

2018թ. դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով ընտրվել է 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։

Սոնա Ղազարյանն ամուսնացել է 2017 թվականի հունիս 3-ին կինոռեժիսոր Դավիթ Բանուչյանի հետ:

«Իմ քայլը» դաշինքի ամենաերիտասարդ պատգամավոր Սոնա Ղազարյանը, որ նախկինում, նաև Երևանի ավագանու անդամ էր, ասաց, որ իր համար մեծ պատասխանատվություն է քաղաքացիների ձայնն ԱԺ ամբիոնից լսելի դարձնելը։

Նորընտիր պատգամավորն ասաց, որ համամիտ չէ այն պնդումներին, թե նոր խորհրդարանը կոճակ սեղմողների հավաքակայան է լինելու, նա օրինակ բերեց Երևանի ավագանին, ասելով, որ այնտեղ կա մեծ բազմակարծություն։

Mediainfo.am