«Եթե համընկնումն ավելի փոքր է, ապա ժողովուրդը քաղաքականապես դմբո է». քաղաքական թեստ. Արծրուն Պեպանյան
Advertisement 1000 x 90

«Եթե համընկնումն ավելի փոքր է, ապա ժողովուրդը քաղաքականապես դմբո է». քաղաքական թեստ. Արծրուն Պեպանյան

Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՍտ

Որևէ ժողովրդի քաղաքական հասունության աստիճանը կազմելու մի թեստ եմ կազմել:

Նայում եք ձեր շուրջը, մտաբերում եք ժողովրդի մեջ առկա բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքով ապացուցել են, որ արժեր լինեին խորհրդանանում, և դրանից ժողովուրդը մեծապես կշահեր: Կազմում եք ձեր պատկերացրած իդեալական խորհրդարանը:

Հետո վերցնում եք իրական խորհրդարանի կազմը և երկու ցուցակները համեմատում:

Եթե 70-100 տոկոսանոց համընկնում կա, ապա ժողովուրդը քաղաքականությունից գլուխ է հանում:
Եթե համընկնումը 30-70 տոկոսի կարգի է, ապա ժողովուրդը քաղաքականությունից մասամբ է գլուխ հանում:
Եթե համընկնումն ավելի փոքր է, ապա ժողովուրդը քաղաքականապես դմբո է»:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՍԹՈրևէ ժողովրդի քաղաքական հասունության աստիճանը կազմելու մի թեսթ եմ կազմել:Նայում եք ձեր շուրջը,…

Gepostet von Պեպանյան Արծրուն am Donnerstag, 10. Januar 2019