Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչքան էլ դաժան լինեն բուն սպանության մանրամասները, ինչքան էլ ցինիկ ու ստոր լինեն քարոզիչների թեզերն ու գործելաոճը, իմ համար Մհեր Ենոքյանի դեպքը շատ հետաքրքրի է՝ հերթական խոշոր մեդիա մանիպուլյացիա լինելու առումով: «Նիկոլ վարչապետ» օպերացիայից սկսած՝ «հերոս Ծռերով», «Հաց բերողով», «800 հեկտարով», «Սաշիկով», «Մատաղիսի գործով», «արնախում Քոչարյանով» ու «դեմոկրատ Լևոնով» անընդհատ նույն հետագիծն էի տեսնում, նույն տեխնոլոգիաները: Ենոքյանի գործը ցույց է տալիս, որ դրանք կիրառվել են շատ շուտվանից:
Ուշադրություն դարձրեք, քարոզչության ողջ իմաստը մարդու մեղքի քննարկման դիսկուրսը քողարկելն է: Տարիներ շարունակ գնում էր զուտ մարդուն պուպուշացնելու քարոզ: Չէին քննարկվում նրա գործի հետ առընչվող փաստերը կամ դատարանի որոշման իրավացիությունը: Թեպետ Սերժ Սարգսյանի օրոք արդարացումների քանակով մենք աշխարհի մակադրակով ռեկորդներ էինք խփում, ես վստահ եմ դատապարտյալների մեջ կան բազմաթիվ մարդիկ, ում գործը կարել էր ավելի շնորհքով քննել, սակայն մենք նրանց մասին չենք լսում, փոխարենը տարիներ շարունակ շատ հետևողականորեն արծարծավում է նույն թեման, նույն մարդը:
Նույն հետագիծը Ծռերի հերոսացման գործում էր: Անընդհատ ընդգծվում էր, որ նրանք ազատամարտիկ էին, թեպետ իրենցից ընդամենը մի քանիսն էին Արցախյան ազատամարտի մասնակից ու իրենց ավանդով բավականին միջին վաստակ ունեին ու ոչմի կերպ չէին կարող համեմատվել այդ ազատամարտի իրական առաջամարտիկների հետ: Բայց մեդիա մանիպուլյացիաների տեխնոլոգիաները նրանց սարքեցին չուծ-լի-նի առանցքային դեմքեր: Ու ոչմեկ էլ չի հիշում, որ Պավլիկի կերպարը ստեղծվել էր Զորի Բալայանի և այլոց կողմից՝ Դքսուհի Կոքսի և այլ արևմտյան ռոմանտիկների գլուխը ուտելու համար: Ոչմեկին չէր հետաքրքրում, որ նկարներում Պավլիկի պատրոնդաշի կալիբրը չէր բռնում իր բռնած զենքի կալիբրի հետ: Ինչպես շատ քչերին չհետաքրքրեց, որ հաց բերողը երբեք հաց չի տարել զինվորներին, նա առհասարակ երբեք Արցախում չէր եղել ու վնասվածքը ստացել էր սովետական բանակում: Կարևորը դա չէր, կարևորը համար մեկ մեդիա մուտիլովշիկ Փաշինյանը գնացել, էդ «սուրբ մարդու» դագաղի դեմը չոքել էր:
Տարիներ շարունակ հայկական պետականությունն ապականվում էր՝ նմանատիպ հարվածներ հասցնելով արդարադատության համակարգին: Ամեն ինչ արվում էր, որ քննիչին, դատախազին, դատավորին հեղինակազրկեն՝ այդպիսով հեղինակազրկելով պետության չորս սյուներից մեկը՝ արդարադատությունը: Իսկ, հեղինակազրկված արդարադատության պարագայում, ցանկացած մարդու կարելի է արդարացնել, պնդելով, որ դատարանները արդար չեն: Մի կես տարի առաջ, երբ փոխավարչապետի գրասենյակում աշխատանքի էին ընդունել նախկինում դատված մի անձի, այդ փաստն արդարացնելու համար այդ գրասենյակի հանճարները պնդում էին, որ նախկինում դատարանները անարդար էին և, ըստ այդմ, իր դատվածությունը դեռ հիմք չէ կարծելու, որ նա հանցագործ է:
Հայաստանում ստեղծվել է իրավիճակ, երբ սանձարձակ և մեծ մասամբ, եթե ոչ ամբողջովին, օտարերկրյա ծառայությունների հսկողության տակ գտնվող ԶԼՄ-ներն են որոշում, ով է մեղավոր: Իսկ ԶԼՄ-ներից մեկի խմբագիրը դարձել է երկրի ղեկավար: Ու էն փաստը, որ մարդասպանին ազատելու դեմ պայքարում է մեդիա գուռու Մալյանը, այլ ոչ թե իրավաբանության գուռուները, ևս մեկ ապացույց է, որ երկրում արդարադատությունը սնանկացած է: Եթե նախորդ իշխանությունների օրոք համակարգում կային բազմաթիվ խնդիրներ, հիմա համակարգը պարզապես չկա: Հաշվի առնելով, որ արդարադատության հանդեպ վստահությունը կարևորագույն ազգային անվտանգության խնդիր է, կարելի է արձանագրել, որ ազգային անվտանգության ծառայություն էլ այլևս չկա: Կառավարությունում 9 ամիս նստած դեբիլներն առանց փաստերի ու ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ հայտարարում են, որ երկրում որբ երեխաների օրգաններ են ծախում ու դրանից հետո սահուն մտնում են օրենսդիր, որ էդ դեբիլությունը հանեն պառլամենտական մակարդակ: Ու այս ամենը պահում և պաշտպանում են օտարերկրյա գործակալներից բաղկացած քաղհասարակություն կոչեցյալը: Պետության հիմնական չորս սյուներից չորսն էլ սնանկ են: Էս պահին Հայաստանի Հանրապետություն չկա:
Ու արդեն էական էլ չէ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը ներում կշնորհեն Ենոքյանին, թե ոչ: Եթե ազատեն, ակնհայտ կլինի, որ դա հատուկ շահեր հետապնդող շրջանակների թելադրանքով է արվել, եթե չազատեն, ակնհայտ կդառնա, որ արդարադատության նախարարության ներման հանձնաժողովի դրական եզրակացության դեմն առել է սոց ցանցը, ոչ թե արդարադատության համակարգը: Մալյանն ապացուցեց, որ պետություն չկա: Բոլոր նրանք, ում դա մտահոգում է, պիտի սկսեն մտածել հենց այդ պրիզմայով:
Հ.Գ. Հայ ժողովրդին կարելի է շնորհավորել, նրանք եքյա 30 տարի պետություն ունեին: 30 տարի, որից քսանը ակազվիցա բռնապետություն էր, որն էլ տապալվեց: Նենց որ՝ փաստացի ինքնուրույն տաս տարի էլ չձգին ՀՀ հպաաաաաաաաաարտ քաղաքացիները, խաբեբաները, գողերը, ավազակներն ու դրանց բոլորին արդարացնողները…»:
Ինչքան էլ դաժան լինեն բուն սպանության մանրամասները, ինչքան էլ ցինիկ ու ստոր լինեն քարոզիչների թեզերն ու գործելաոճը, իմ…
Gepostet von Artur Danielyan am Freitag, 11. Januar 2019