
Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, Լա լիգայի 19-րդ տուրի՝ «Էյբար»-ի դեմ խաղում դառնալով իր թիմի երկրորդ գոլի հեղինակը, պատմական ռեկորդ է սահմանել: Նա Լա լիգայում անցկացրած 435-րդ խաղում խփել է իր 400-րդ գոլը։ Պատմության մեջ ոչ մի ֆուտբոլիստ նման արդյունքի չի հասել։
Գոլերի թվով 2-րդ հորիզոնականում է Մադրիդի «Ռեալ»-ի նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը Լա լիգայում անցկացրած 292 խաղում դարձել է 311 գոլի հեղինակ: Լավագույն եռյակը եզրափակում է Տելմո Սարան, որը Բիլբաոյի «Աթլետիկ»-ի կազմում անցկացրած 277 խաղում դարձել է 251 գոլի հեղինակ: