Ազգային ժողովի ըննդիմադիր խոսնակի պաշտոնի համար «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նպատակահարմար է գտնում առաջադրել Մանե Թանդիլյանի թեկնածությունը և պնդում է՝ խորհրդարանի ընդդիմադիր թեկնածուի ընտրության հարցում իրենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ որևէ հարց ու խնդիր չունեն։ «Մեր խնդիրն իրենց հետ է, իրանք են որոշելու տիկին Թանդիլյանը լինի՞ փոխխոսնակ, թե՞ ոչ․ պատասխանատվությունն իրենց վրա է»,- ասաց Էդմոն Մարուքյանն՝ ի նկատ ունենալով խորհրդարանական մեծամասնությանը։ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանը տեղից արձագանքեց և պահանջեց քաղաքական մեծամասնության մասին խոսել հարգանքով։ Ի պատասխան Էդմոն Մարուքյանը նկատեց․ «Պարոն Միքայելյան, խնդրում եմ տեղից մյուս անգամ չմիջամտեք, եթե ուզում եք խոսք ասել, գրանցվեք։ Դուք բանավեճի մեջ եք մտել բանախոսի հետ և բանավեճի մեջ եք մտել ինձ հետ։ Մյուս անգամ, որ ես խոսում եմ, խնդրում եմ չմիջամտեք»։
Ազգային ժողովում կրքեր են բորբոքվում․ Սասուն Միքայելյանը Էդմոն Մարուքյանի դիմելաձևը չհավանեց. factor.am
| Դիտվել է`
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ