
19-ամյա Միկ Շումախերը շուտով պայմանագիր կկնքի «Ֆերարիի» հետ: Այս թիմում 14 տարի հանդես է եկել նրա հայրը` Միխաել Շումախերը:
Motorsport.com-ը հայտնում է, որ այս մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկայում: 2019 թվականին Միկը կարող է մասնակցել «Ֆերարիի» թեստային մրցումներին` Իսպանիայի և Բահրեյնի Գրան Պրիներից հետո:
Միխաել Շումախերը «Ֆերարիի» կազմում դարձել է Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն` հանդես գալով 1995-2009 թվականներին: