Երեկ Hraparak.am-ը տեղեկություն է ստացել, որ գիշերն Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները սկանդալային ձերբակալություն են իրականացրել՝ ձերբակալվել է, պատկերավոր ասած, «Օսիպյանի Արշակը»՝ Գոռ Հակոբյանը, որն ոստիկանություն է եկել Վալերի Օսիպյանի հետ միասին եւ նրա «աջ թեւն» էր։ Այս մասին տեղեկանում ենք կայքից:
Ըստ որոշ տեղեկությունների, ոստիկանապետի վարորդի պարտականություններն էր կատարում։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Գոռ Հակոբյանին մեղադրում են 17 հազար դոլար կաշառք վերցնելու մեջ՝ աշխատանքի տեղավորելու միջնորդության համար։
Ընդ որում, օրեր առաջ Հակոբյանն անսպասելիորեն ազատվել է աշխատանքից՝ առանց որեւէ պաշտոնական բացատրության։ Ոստիկանության մեր աղբյուրներն ասում են, որ հավանաբար ոստիկանապետը տեղեկացված է եղել այս զարգացումների մասին եւ նրան ազատել է, որ սկանդալը, որքան հնարավոր է, քիչ առնչություն ունենա իր հետ։