
Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամփոփենք. Կաթողիկոսի հայտնվելը, ավել-պակաս քարոզները, այլադավանների ու աթեիստների աղոթքներն անարգանք էին Սահմանադրության հանդեպ: Ես իհարկե, հասկանում եմ, որ ԱԺ-ում կան աթեիստներ, որոնց համար դժվար է լինել աթեիստ: Դե 1700-ամյա քրիստոնեություն է, խոցելի թեմա է, քվե է, բան է: Աթեիստ լինելու և այդ սկզբունքը պահելու համար, հատկապես մեզ նման հասարակություններում, մի քիչ էլ դուխ է պետք ունենալ:
Լիովին անիմաստ եմ համարում ծաղրել պատգամավորի գրաբարյան մեջբերումը, որքան էլ այն ասված լիներ որպես շուտասելուկ կամ նիստը ոչ ուղղակի կրոնականացման տաներ: Ծաղրողներից ոմանք, հինգ բառ արդի հայերենով չեն կարող շարադրել ու հոդաբաշխ միտք արտահայտել: Բայց թե, Ձեր իրավունքն է:
Ուրախանալու առիթներ դեռ շատ կունենանք: Ելույթի խոսք խնդրողներին հորդորում եմ՝ բարդ բառեր օգտագործելուց առաջ, տանը մի քանի անգամ պարապել»:
https://www.facebook.com/vahram.toqmajyan/posts/1260351514104598