Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մալյան Նարեկը նենգաբար բացահայտում է այն փաստը, որ մարդասպանին սրբադասելու ու արդարացնելու կամ գոնե ներելու գործողություն անող անկողմնակալ լրագրողը իրականում նրա կինն է և ֆինանսավորվում է Սորոսի կողմից: Պարզվում է՝ այդ լրագրողն այլևս բարձրաստիճան պաշտոնյա է: Նույնիսկ «ՀԺ»-ում գրվում է, որ այդ բարձրաստիճան պաշտոնյան կեղծ տեղեկություններ է տվել ներման հանձնաժողովին: Տեղի է ունենում բողոքի ակցիա: Լրագրող-փիառշիկ-գրանտակեր-պաշտոնյային կանչում են Հ1՝ հարցազրույցի: Մալյանին կանչում են ոստիկանություն:
Մի քանի ամիս առաջ Մարալիկում հարձակվում են Մալյանի (և ոչ միայն) վրա, սպառնալիքներ հնչեցնում, գույք ոչնչացնում, ստիպում, որ ոստիկանությունը ուղեկցի՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Վերոհիշյալ բարձրաստիճան պաշտոնյայի շեֆը Մալյանին (և ոչ միայն) անվանում է սադրիչ: Հ1-ի հաղորդավարը հրապարակավ մեղադրում է Մալյանին (և ոչ միայն): Ոստիկանություն են կանչում Մալյանին (և ոչ միայն):
Սենց որ գնա` էն Սորոսենց Ասիայից Բաքվում քյաբաբ կսարքեն, Սորոսենց Իոանnիսյանին կկանչեն Սորոսենց Հ1, իսկ Մալյանին նորից կկանչեն ոստիկանություն՝ Սորոսենց ոստիկանություն:
Սաղ հեչ, ասում եմ՝ կարո՞ղ ա խնդիրը Մալյանի մեջ ա… կարո՞ղ ա` ինքն ա սաղ կազմակերպել… սպանությունը, փոքր Մարալիկը, մեծ Բաքուն, Սորոսին…»:
Մալյան Նարեկը նենգաբար բացահայտում է այն փաստը, որ մարդասպանին սրբադասելու ու արդարացնելու կամ գոնե ներելու…
Gepostet von Artur Danielyan am Dienstag, 15. Januar 2019