Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում 2018թ. ընթացքում արձանագրվել է 63 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 27-ը՝ ժամկետային զինծառայող, 23-ը՝ պայմանագրային զինծառայող, 2-ը՝ ենթասպա և 11 սպա:
Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, 63 զինծառայողներից 38-ի մահվան դեպքերը կապված են եղել զինվորական ծառայություն անցնելու հետ, 25-ինը՝ տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում:
Մասնավորապես՝ զինվորական ծառայություն անցնելու հետ կապված մահվան դեպքերը՝ ըստ պատճառների՝
7-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանության հետևանքով,
11-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետևանքով,
2-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով,
3-ը՝ հիվանդությունից,
1-ը՝ ականի պայթյունից,
1-ը՝ սպանության հետևանքով,
3-ը դժբախտ պատահարից,
6-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարներից,
2-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետևանքով,
2-ը՝ թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնների խախտման հետևանքով:
Զինվորական ծառայություն անցնելու հետ չկապված 25 մահվան դեպքերը՝ ըստ պատճառների՝
11-ը՝ ծառայության հետ չկապված ավտովթարներից,
10-ը՝ հիվանդությունից,
4-ը՝ դժբախտ պատահարներից:
Համեմատության համար դատախազությունը նշում է, որ 2017թ. ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում արձանագրվել էր 76 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 56-ը՝ զինվորական ծառայություն անցնելու հետ կապված, 20-ը՝ վերջինիս հետ չկապված:
Համեմատական վերլուծությունը վկայում է, որ ԶՈՒ-երում մահվան դեպքերը նախորդ տարվա համեմատ ընդհանուր առմամբ նվազել են 13-ով կամ 17 տոկոսով: Ընդ որում՝ կտրուկ՝ 18-ով կամ 32 տոկոսով նվազել են զինծառայության հետ անմիջականորեն կապված մահվան դեպքերը:
Փոխարենը, ցավալիորեն, 2017թ. համեմատությամբ 5-ով կամ 20 տոկոսով ավելի են զինվորական ծառայության հետ չկապված մահվան դեպքերը:
2017թ. ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում զինվորական ծառայություն անցնելու հետ կապված մահվան 56 դեպքերն արձանագրվել էին հետևյալ պատճառներով.
23-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանության հետևանքով,
10-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետևանքով,
4-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով,
4-ը՝ հիվանդությունից,
4-ը՝ ականի պայթյունից,
3-ը՝ սպանության հետևանքով,
4-ը՝ դժբախտ պատահարից,
4-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարներ:
2017թ. ընթացքում զինվորական ծառայություն անցնելու հետ չկապված 20 մահվան դեպքերը տեղի են ունեցել հետևյալ պատճառներով.
1-ը՝ սպանության հետևանքով,
5-ը՝ ծառայության հետ չկապված ավտովթարներից,
12-ը՝ հիվանդությունից,
2-ը՝ դժբախտ պատահարներից:
Հատկանշական է, որ 2017թ. համեմատ 2018թ.-ին ավելի քան երեք անգամ նվազել են հրադադարի ռեժիմի խախմամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցներից զոհվելու դեպքերը: