Երևանի «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր կայացած արտահերթ նիստում Երևանի Ավագանին միաձայն հավանություն տվեց փոքր և միջին բիզնեսին տեղական տուրքերի արտոնություն տալուն:
Ըստ որոշման՝ 115 միլիոն դրամը չգերազանցող շրջանառություն ունեցող տնտեսվարողները 2019 թվականի համար սահմանված տեղական տուրքերի դրույքաչափի արտոնություն կունենան:
– Հեղուկ վառելիքի, սեղմված գազերի վաճառքի թույլտվության համար՝ 58.34 տոկոսի չափով
– Առևտրի օբյեկտներին ժամը 24:00֊ից հետո աշխատելու թույլտվության համար՝ 72.92 տոկոսի չափով
– Հանրային սննդի և զվարճանքների օբյեկտներին ժամը 24-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ 70 տոկոսի չափով:
Ընդ որում՝ այս արտոնությունները կիրառվելու են նաև 2019-ի հունվարի 1֊ից հաշվառված կամ գրանցված տնտեսվարողների հանդեպ:
Այսինքն, նորաբաց բիզնեսը, մինչև շրջանառության չափը պարզելը և ներկայացնելը կօգտվի այս արտոնությունից:
Այսպիսով՝ փորձում ենք դիվերսիֆիկացնել խոշորի և փոքր ու միջինի պայմանները, որոնք նախկինում միասնական են եղել»:
Այսօր կայացած արտահերթ նիստում Երևանի Ավագանին միաձայն հավանություն տվեց փոքր և միջին բիզնեսին տեղական տուրքերի…
Gepostet von Իզաբելլա Աբգարյան am Dienstag, 15. Januar 2019