
Ադրբեջանում պատասխանել են ակտիվիստ Ասյա Խաչատրյանի «խաղաղասիրական ժեստին», որը լուսանկարվել էր Ադրբեջանի դրոշի ֆոնին:
Ըստ viburnum.ru-ի` ադրբեջանական սոցցանցերում տեսանյութ է հայտնվել, որում Ասյա Խաչատրյանի հասակակից աղջիկը զինվորական համազգեստով նախ կոշիկներն է մաքրում հայկական դրոշով, այնուհետև` այրում այն: Իսկ վերջում ցույց է տալիս թուրք ազգայնականների` «Գորշ գայլեր»-ի նշանը:
Համապատասխան տեղեկությունը հրապարակվել է ազգայնական Azərbaycan Reallığı. Էջում: