Արտակարգ միջադեպ տեղի ունեցավ երեկ նորընտիր Ազգային ժողովի նիստին։ Պատգամավոր Գոռ Գևորգյանն իր ելույթում փորձեց գրաբարով շարադրել Պողոս Առաքյալի խոսքերը։
Սակայն տեղի ունեցած անհավանական հնչյունաբանական մեգասայթաքման արդյունքում պատգամավորը պատահաբար արտասանեց հին կելտական մի կախարդանք, ինչը արդյունքում կարճ ժամանակով Երկիր կանչվեց Խավարի Տիրակալ Լյուցիֆերը՝ նույն ինքը Նեռը, նույն ինքը Դժոխքի ժամանակավոր մարզպետը։ Տեղի ունեցածը ցավոք չֆիքսեցին տեսախցիկները, որոնք այդ պահին նկարահանում էին պարոն Գևորգյանին։
Տեսնելով ԱԺ ըննդդիմադիր փոխխոսնակի շուրջ ծավալվող խառը իրավիճակը, Սատանան հասկացավ, որ շատ խառը պահի է ներխուժել և շնորքով հեռացավ այն աշխարհ։ Խորհրդարանի նիստը շարունակվեց առանց ընդհատումները։