Լևոն Ջավախյան. «Ես աներկբա միանում եմ tiv 1am կայքի խմբագրակազմի աշխատանքային և մարդկային իրավունքների պաշտպանությանը» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Լևոն Ջավախյան. «Ես աներկբա միանում եմ tiv 1am կայքի խմբագրակազմի աշխատանքային և մարդկային իրավունքների պաշտպանությանը»

Էս վերջերս համացանցային տիրույթում աշխուժություն էր, նոր կայք էր ծնվել՝ tiv 1am , ցանցը նոր բուրմունքով էր օծել լրատվության դաշտը, աշխուժությամբ, ինքնատիպ վերլուծություններով ու թարմ շնչով…

Տաղանդավոր լրագրող Վարդուհի Սիմոնյանի գլխավորությամբ լրագրողական նոր սերունդ էր գլուխ բարձրացրել, որոնք անխնա ջարդում էին ծեծված ստերիոտիպները՝ նորովի լուսաբանելով կյանքն ու քաղաքական անցուդարձը… Կարծում էի սա էլ հեղափոխական ծիծեռնակ է, հեղափոխական գարուն ժուռնալիստիկայի բնագավառում… Եվ ի՞նչ… Պարզվում է՝ այն 16 օր առաջ բարբարոսաբար փակվել է՝ կանխավ ոչինչ չասած խմբագրակազմին, ոչնչով չպատճառաբանված՝ տիրաբար կալանքի տակ վերցնելով անձնակազմի գույքն ու չիրականացված երազանքները։

Այստեղ մութն ավելի շատ է քան մենք կարծում ենք։ Ակնհայտ է, որ ֆեյքահար տերերը լրատվական լպրծուն սարդոստայն են ուզեցել գործել՝ հետին մտադրություններով, որին սակայն կուլ չի գնացել լրագրողական երիտասարդ անձնակազմը, նրանք պարզապես արել են այն՝ ինչ իրենց սիրտն է թելադրել։ Իհարկե, փողով շատ բան կարելի է անել, բայց միտքը, սիրտն ու հոգին դժվար է գնել, եթե այն ապրում է անխաթար, պատվարժան մարդկանց մեջ։

Ես աներկբա միանում եմ tiv 1am կայքի խմբագրակազմի աշխատանքային և մարդկային իրավունքների պաշտպանությանը և կոչ անում բոլոր լրատվամիջոցներին, ինտելեկտուալ մարդկանց և քաղաքացիներին՝ կանգնել ապօրինաբար փողոց շպրտված լրագրողների ոտնահարված իրավունքների պաշտպանության դիրքերում։

Լևոն Ջավախյան

գրող

Հրապարակումը՝ Վարդ Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից