N1H1 վիրուսով (այսպես կոչված «խոզագրիպ») պայմանավորված բարդացումների հետևանքով Վրաստանում մահացել է արդեն 17 մարդ: Այդ մասին հայտարարել է Հիվանդությունների և հանրային առողջության վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, գրիպով հիվանդացության ցուցանիշը վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն նվազել է, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ին:
«Բարձրակետը դիտվել Էր դեկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում՝ 100 հազար բնակչի հաշվով՝ 277 դեպք: Բացի այդ, սուր շնչառական հիվանդություններով հոսպիտալացման ցուցանիշը 41 տոկոս էր: Հունվարի երկրորդ շաբաթվա ընթացքում հիվանդացության ցուցանիշը կազմել է 100 հազար բնակչի հաշվով 253 դեպք: Բացի այդ, հոսպիտալացման ցուցանիշը կրճատվել է մինչև 31 տոկոս»,- հայտարարել է Գամկրելիձեն: Նրա խոսքով՝ զգալիորեն կրճատվել է երեխաների հոսպիտալացման դեպքերի թիվը՝ 46 տոկոսից մինչև 26 տոկոս: Բացի այդ, պակասել են շտապ օգնության կանչերը և բուժհաստատություններ հիվանդների դիմելը: Հունվարի 14-ին հաղորդվել է, որ «խոզագրիպի» վիրուսով պայմանավորված բարդացումների հետևանքով Վրաստանում 10-ամսական երեխա է մահացել: