ԱՄՆ-ի ախագահ Դոնալդ Թրամփն ստիպված է եղել ինքը վճարել հյուրասիրության՝ համբուրգերների, սոուսով ֆրի կարտոֆիլի և պիցցայի հաշիվը հունվարի 14-ին Սպիտակ տուն հրավիրված ամերիկյան ֆուտբոլի Clemson Tigers թիմի անդամների համար, քանի որ ֆեդերալ կառավարության աշխատանքի՝ արդեն չորրորդ շաբաթը շարունակվող դադարեցման պատճառով պաշտոնական նպատակների համար ծախսերը, ներառյալ նստավայրի անձնակազմի սպասարկումների վարձատրումը, սահմանափակված են, իսկ այդ ծառայողներն իրենք մասնակիորեն ուղարկվել են չվճարվող արձակուրդ: Այս մասին հայտնել են Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցները:
Թվարկված բոլոր ուտելիքներն ուղղակիորեն ստվարաթղթե տուփերով և փաթեթներով դրվել են արծաթե սկուտեղների վրա, որոնք նստավայրում օգտագործվում են նման ընդունելություններ կազմակերպելիս, իսկ կարտոֆիլի համար սոուսի փաթեթվածքները դրել էին արծաթե սոուսամանների մեջ:
«Քանի որ դեմոկրատները հրաժարվում են համաձայնության գալ սահմանի պաշտպանության հարցում, Սպիտակ տան աշխատակիցների մեծ մասն ուղարկվել է չվճարվող արձակուրդ: Նախագահն անձամբ է վճարել արագ սննդի ռեստորաններից՝ բոլորի կողմից սիրված ուտելիքների առաքման համար»,- արտասովոր հյուրասիրությունն ու սպասքավորումը լրագրողներին պարզաբանել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:
Earlier this evening, President @realDonaldTrump treated the Clemson Tigers football team to dinner in the State Dining Room! #ALLIN pic.twitter.com/P5JAo6yzfR
— The White House (@WhiteHouse) January 15, 2019