Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վարկածով՝ օդի աղտոտումը եւ դրա հետ կապված կլիմայական փոփոխությունները, Էբոլա տենդը, գրիպի գլոբալ համաճարակը, ՄԻԱՎ-ը եւ հակաբիոտիկների նկատմամբ բակտերիաների կայունության աճը տեղ են գտել 2019 թվականին մարդկանց առողջության համար 10 գլխավոր սպառնալիքների ցուցակում: Այլ վտանգների թվում, որոնց մասին նա նախազգուշացնում Է Ժնեւում տարածված մամուլի տեղեկագրում, դենգե տենդն Է, ոչ վարակիչ հիվանդությունները, առաջնային բուժօգնության թուլությունը, դժվարին կենսապայմանները մոլորակի առանձին շրջաններում եւ բնակչության մի մասի պատվաստվել չցանկանալը:
Օդի աղտոտումն առաջին տեղն Է զբաղեցնում սպառնալիքների թվում: «Յուրաքանչյուր տասը մարդուց ինն ամեն օր կեղտոտ օդ Է շնչում: 2019 թվականին օդի աղտոտումը ԱՀԿ-ն որակել Է որպես խոշորագույն ռիսկ առողջության համար»,-նշում Է կազմակերպությունը: Նա հիշեցրել Է, որ ամեն տարի օդի աղտոտումը հանգեցնում Է 7 մլն մարդու վաղաժամ մահվան: Բացի այդ, այն ազդում Է կլիմայի փոփոխման վրա: Փորձագետների գնահատումներով՝ 2030-ից մինչեւ 2050 թվականը կլիմայի փոփոխությունների հետեւանքով մահվան դեպքերի թիվը տարեկան կավելանա 250 հազարով: Ոչ վարակիչ հիվանդությունները, որոնց թվում են՝ շաքարախտը, քաղցկեղը եւ սիրտ-անոթային հիվանդությունները, երկրորդ տեղն Է զբաղեցրել 2019 թվականի գլխավոր վտանգների ցուցակում: Այդ հիվանդություններից տարեկան մահանում Է 41 մլն մարդ, ինչը կազմում Է մահվան բոլոր դեպքերի 70 տոկոսը:
Աշխարհը վաղ թե ուշ բախվելու Է գրիպի համաճարակին եւ միակ բանը, որը դեռեւս հայտնի չԷ, այն Է, թե երբ դա կպատահի եւ որքան անխնա կլինի, նախազգուշացնում Է ԱՀԿ-ն: Կազմակերպությունը գրիպի վիրուսի շրջանառության մշտական մոնիթորինգ Է իրականացնում 114 երկրում: ԱՀԿ-ն նաեւ հիշեցնում Է, որ կյանքի դժվարին պայմանները՝ կապված են ռազմական հակամարտությունների, երաշտի, սովի, բնակչության տեղաշարժերի հետ, լուրջ վտանգի են ենթարկում 1,6 մլրդ մարդկանց առողջությունը, ինչը կազմում Է մոլորակի բնակչության 22 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: