Կյանքի 98-րդ տարում ԱՄՆ-ում մահացել Է դերասանուհի Քերոլ Չենինգը, որը հանրաճանաչ Է դարձել «Հելլո, Դոլլի» բրոդվեյյան մյուզիքլում Դոլլի Լեւիի դերի կատարման շնորհիվ: Այդ մասին հունվարի 15-ին հայտնել Է Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով դերասանուհու գործակալին:
Նրա տեղեկատվության համաձայն, Չենինգը մահացել Է հունվարի 15-ի առավոտյան ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Ռանչո Միրաժ քաղաքի իր տանը: Քերոլ Չենինգը ծնվել Է 1921 թվականին Սիեթլում (Վաշինգտոնի նահանգ): Դերասանուհին իր թատերական կարիերան սկսել Է 1941 թվականին, հաջողության Է հասել 1949 թվականին Բրոդվեյում «Ջենթլմենները նախընտրում են շիկահերներին» բեմադրությանը մասնակցելուց հետո: 1964 թվականին նա լավագույն դերասանուհի անվանակարգում «Թոնի» մրցանակին Է արժանացել «Հելլո, Դոլլի» մյուզիքլում Դոլլի Լեւիի դերը կատարելուց հետո: Դերասանուհին հազվադեպ Է հայտնվել կինոյում, սակայն «Շատ ժամանակակից Միլլին» մյուզիքլում (1967 թ.) խաղացած դերը նրան «Օսկար»-ի անվանակարգ բերեց որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի եւ «Ոսկե գլոբուս» մրցանակ՝ նույն անվանակարգում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: