«Լոռիի» նախկին դարպասապահ Գոռ Էլյազյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ ավարտում է ֆուտբոլային կարիերան:
«Ցանկանում եմ տեղեկացնել, որ եկել է այն օրը, երբ ես որոշեցի ավարտել ֆուտբոլային կարիերան: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր հավատացել են ինձ և ոգեշնչել ցանկացած պահի:
Շնորհակալ եմ իմ մարզիչներին, ֆուտբոլային ընկերներին և երկրպագուներին:
Ընկերներիս ցանկանում եմ ֆուտբոլային հաջողված կարիերա՝ առանց վնասվածքների: Ֆուտբոլը միշտ կմնա իմ սրտում:
Ուզում եմ նաև ներողություն խնդրել այն մարդկանցից, որոնց սպասելիքները որպես ֆուտբոլիստ չեմ կարողացել արդարացնել»,- գրել է 27-ամյա Գոռ Էլյազյանը:
Նշենք, որ Էլյազյանը կարիերայի ընթացքում հանդես է եկել «Կոտայքում», «Իմպուլսում», «Միկայում», «Շիրակում», «Արարատում», իսկ վերջին ակումբը եղել է Վանաձորի «Լոռին»:
Վերջինս հանդես է եկել նաև Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականում: