Գյուլբուդաղյանցն Իսպանիայում հանդիպել է Դել Բոսկեի, Սիմեոնեի, Յերոյի և այլոց հետ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Գյուլբուդաղյանցն Իսպանիայում հանդիպել է Դել Բոսկեի, Սիմեոնեի, Յերոյի և այլոց հետ

Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամները՝ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը, գլխավոր մարզչի օգնականներ Սուրեն Չախալյանը և Աշոտ Ավետիսյանը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մեկնել են Մադրիդ՝ դիտարկելու «Ռեալ» և «Աթլետիկո» ակումբներում մարզումային գործընթացը և մարզումային շաբաթական ցիկլի կազմակերպումը:

հունվարի 15-ին, հայ մարզիչները հետևել են Մադրիդի «Աթլետիկոյի» մարզմանը, իսկ երեկոյան հանդիպել են Իսպանիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեի, «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի, Իսպանիայի հավաքականի և «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ֆերնանդո Յերոյի և այլ մասնագետների հետ:

Հանդիպումներից «Թվիթերի» իր էջում լուսանկարներ է հրապարակել Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն:

Հիշեցնենք` Իսպանիայում ՀՖՖ պատվիրակությանը բացի Մինյանոյից, միացել է նաև ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը:

armsport.am