Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե իրականացվի ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոնների բաշխման այն պլանը, որը հայտարարվել է, նոր խորհդարանում կարձանագրվի առաջին էական քաղաքական անարդարությունը։ ԲՀԿ-ն կունենա 3 ղեկավար պաշտոն (մեկ ԱԺ փոխխոսնակ և հանձնաժողովների 2 նախագահներ), այն դեպքում որ ԼՀԿ-ն ընդամենը 1 (հանձնաժողովի նախագահի)։ Այդ անարդարության հիմքում «Իմ քայլի» խմբակցության դիրքորոշումն է փոխխոսնակի ընտրության հարցում և իր կողմից բավարար ջանքերի բացակայությունն օրենսդրական բացը միջնորդության ու փոխզիջումների ճանապարհով հաղթահարելու ուղղությամբ։
Հղումը ժողովրդի ընտրության վրա հիմնազուրկ դուրս եկավ՝ անցած տարվա դեկտեմբերի 9-ին ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին տված ձայների հարաբերակցությունը բոլորովին չի համապատասխանում նշված պաշտոնների բաշխմանը»։
Եթե իրականացվի ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոնների բաշխման այն պլանը, որը հայտարարվել է, նոր խարհդարանաում…
Gepostet von Boris Navasardian am Dienstag, 15. Januar 2019