Արսեն Թորոսյանը անձնական FB էջով նախարարության իրավաբանական վարչության պետ է փնտրում
Advertisement 1000 x 90

Արսեն Թորոսյանը անձնական FB էջով նախարարության իրավաբանական վարչության պետ է փնտրում

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ընկերներիցս մեկից տեղեկացա, որ Առողջապահության հարգարժան նախարարը անձնական FB էջով, «միայն ընկերների համար» ռեժիմով, ՀՀ առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետ է փնտրում: Մինչդեռ, որքան հիշում եմ, ՀՀ օրենսդրությամբ՝ քաղաքացիական ծառայության պաշտոնները, այդ թվում՝ նշվածը, պետք է համալրվեն պաշտոնապես հայտարարված մրցույթների, այլ ոչ թե Ֆեյսբուքյան ֆռենդներին ուղղված կոչերի միջոցով։

Ասածս այն է, որ ֆեյսբուքյան գործիքակազմը կամաց-կամաց սկսում է փոխարինել ՀՀ օրենսդրությանը։

[գրագետ մոտեցումն այն կլիներ, որ հարգարժան նախարարը գրառմամբ տարածեր հայտարարված մրցույթի մասին տեղեկությունը և արժանի մասնագետներին հրավիրեր մասնակցել]

ԼՐԱՑՈՒՄ. մեկնաբանություններում կարող եք տեսնել Նախարարության մամուլի խոսնակի պարզաբանումը և իմ արձագանքը։ Կարծեք թե, ավելի հետաքրքիր բաներ պարզվեցին այս երկխոսության արդյունքում»։

https://www.facebook.com/rubenmelikian/posts/10218136715233539

https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/1685051734929946

 



Նման նյութեր