
Հունվարի 17-ին Արթիկի ծննդատանը լույս աշխարհ են եկել 2017 թվականի մայիսի 20-ին Թալիշում զոհված Կարեն Սարիբեկի Դանիելյանի երկվորյակ եղբայրները: 40-ամյա մայրը՝ Թինա Թորոսյանը, հուզված ու շփոթված է եղել: Ուրախության և տխրության արցունքներ խառնվել են իրար:
Առաջինը լույս աշխարհ եկող մանկանը մոր ցանկությամբ անվանակոչել են Կարեն՝ ի պատիվ զոհված եղբոր: Երկրորդ տղային կոչել են Նարեկ: