«Ներկա պահին երկհարկանի դատարկ առանձնատունը վաճառքի է դրված և կարող է վերջնականապես կորսվել». Ռուբեն Շուխյան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Ներկա պահին երկհարկանի դատարկ առանձնատունը վաճառքի է դրված և կարող է վերջնականապես կորսվել». Ռուբեն Շուխյան

Ռուբեն Շուխյանի հրապարակումը.

«19-րդ դարի վերջին՝ 20-րդ դարի սկզբին ահռելի ներդրումների շնորհիվ մեծահարուստ հայերը կառուցեցին Հին Թիֆլիսը՝ ներկայիս Թբիլիսիի կենտրոնական պատմական հատվածը, որն այժմ զբոսաշրջիկների կողմից տարածաշրջանի ամենաայցելվող քաղաքն է հանդիսանում: Եվ այժմ Թբիլիսիում վաճառքի է հանվել հայ նշանավոր գործարար և մեծագույն բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի (1842-1911) տունը։ 19-րդ դարի 80-ականներին կառուցված և բացառիկ նշանակություն ունեցող պատմական այդ շենքը, որտեղ բնակվել է Մանթաշյանց իր ընտանիքով, գտնվում է Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում: Խորհրդային շրջանում այնտեղ գործել է Վրաստանի արվեստի գործիչների կենտրոնը, այնուհետև այն մասնավոր սեփականություն է դարձել։ Տանը պահպանվել են այն ժամանակի կահավորանքի բոլոր տարրերը, երբ այնտեղ բնակվելիս է եղել Մանթաշյանցների գերդաստանը։ Ներկա պահին երկհարկանի դատարկ առանձնատունը վաճառքի է դրված և կարող է վերջնականապես կորսվել»։