
Հունվարի 21-ին Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը նշելու է ծննդյան 30-ամյակը:
Armsport.am-ը Մխիթարյանի 30-րդ տարեդարձին հատուկ է պատրաստվում: Մենք որոշել ենք սկսել #MKHI30 չելենջը՝ առաջարկելով համացանցում տեղադրել Ձեր և Մխիթարյանի լուսանկարը` որպես հատուկ շնորհավորանք:
Չելենջի ավարտը Armsport.am-ը կամփոփի կայքում:
Եթե ունեք լուսանկար Հայաստանի ազգային հավաքականի առաջատարի հետ, ապա կարող եք հրապարակել այն՝ #MKHI30 #Armsportchallenge #Հենո30 հեշթեգներով:
Սկսեցինք…