Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլին հերթական անգամ խոսակցությունների առիթ է տվել թագավորական վարվելակարգը քամահրելու համար: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը:
Հունվարի 16-ին Սասեքսի դուքսը և դքսուհին Cirque du Soleil-ի (Դյու Սոլեյ կրկես) նոր ծրագրի պրեմիերային են այցելել լոնդոնյան Ալբերտ-Հոլլում: Մարքլը շոուին եկել էր ֆրանսիական Roland Mouret բրենդի մուգ կապույտ փայլփլուն զգեստով, որի արժեքը կազմում է ավելի քան 5,5 հազար դոլար, և Stuart Weitzman-ի սև բոկոտիկներով՝ ցուցադրելով մուգ կարմիր լաքով ներկված եղունգները:
Թագավորական էթիկետի փորձագետները նշել են, որ մերկ ոտքերով, առավել ևս եղունգների մուգ լաքով հանրության առջև հայտնվելը չի համապատասխանում վարվելակարգին: