«Եթե պարզվի, որ Արամ Հարությունյանը դուրս է եկել Հանրապետությունից կամ նրա գտնվելու վայրը հայտնի չէ, շատ անհարմար ու անհեթեթ բան կստացվի»
Advertisement 1000 x 90

«Եթե պարզվի, որ Արամ Հարությունյանը դուրս է եկել Հանրապետությունից կամ նրա գտնվելու վայրը հայտնի չէ, շատ անհարմար ու անհեթեթ բան կստացվի»

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եթե պարզվի, որ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, ով մեղադրվում է 14 միլիոն ԱՄՆ դոլլար կաշառք ստանալու մեջ, դուրս է եկել Հանրապետությունից կամ նրա գտնվելու վայրը հայտնի չէ, շատ անհարմար ու անհեթեթ բան կստացվի:

Իրավասու մարմինները պարզապես պարտավոր էին ձեռնարկել այնպիսի քայլեր, որպեսզի հնարավոր լիներ քրեական գործի ընթացքը վարել այնպես, որ հնարավոր չլիներ վերահսկողությունից դուրս թողնել, ինչպես արդեն նշվել է, երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքով ենթադրյալ կաշառք ստացող անձին:

100 տոկոսով ապացուցված գործի պայմաններում պետք է 200 տոկոսով պատկան մարմինները պատշաճ, ճշգրիտ ու անթերի կատարեին իրենց առջև դրված խնդիրները՝ նախապես հաշվարկելով այդ գործի բոլոր հանգամանքները՝ այդ թվում և մեղադրվող անձի՝ Հանրապետության տարածքից դուրս գալու և վարույթն իրականացնող մարմնից խուսափելու հանգամանքը»:

Եթե պարզվի, որ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, ով մեղադրվում է 14 միլիոն ԱՄՆ դոլլար կաշառք ստանալու…

Gepostet von Norayr Norikyan am Donnerstag, 17. Januar 2019