Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քաղաքապետը կատակո՞ւմ է
Կարծես հաստատվեց․ Երևանի քաղաքապետարանը որոշում է ընդունել որ տնային կենդանիներ պահելու համար, երևանցին պետք է 5000 դրամ տուրք վճարի։ Որոշման նախագիծը մտահղացողները և այն հլու-հնազանդ ընդունողները, կարո՞ղ են մարդկային լեզվով բացատրել սույն որոշման իմաստը։ Արդյո՞ք սա ուղղված է երևանցիների բարության, կենդանասիրության դեմ։
Չէ՞ որ տնային կենդանիներ պահող ընտանիքներում երեխաների մեջ ձևավորվում է սեր կենդանիների, բնության նկատմամբ։ Էլ չեմ ասում բազմաթիվ ծերերի, հաշմանդամների համար ինչ են նշանակում նրանց սիրելի փոքրիկ ընկերները։ Ես կանանց եմ ճանաչում, որոնք իրենց չնչին թոշակները ծախսում են բնակարանում տասնյակ կատուներին կերակրելու և խնամելու վրա։
Ինչո՞ւ եք այս մարդկանց ծախսերն ավելացնում, կամ ստիպում նրանց հրաժարվել և փողոց նետել ընտանիքի անդամ դարձած սիրելի էակներին։ Մտածե՞լ են արդյոք Երևանի սրամիտ քաղաքապետն ու նորընտիր, առաջադեմ և այլն ավագանու անդամները այս ամենի մասին, թե՞ ուղղակի փողի նոր աղբյուր են գտել, իրենց պարգևավճարների, գործուղումների և ընդունելությունների համար»։
ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԿԱՏԱԿՈՒ՞Մ ԷԿարծես հաստատվեց․ Երևանի քաղաքապետարանը որոշում է ընդունել որ տնային կենդանիներ պահելու համար,…
Gepostet von Avetik Ishkhanyan am Donnerstag, 17. Januar 2019