«Արդեն նշմարվում է, որ այսպես շարունավելու դեպքում ՄԻԵԴ-ում լիքը նոր գործեր են հայտնվելու արդեն նոր իշխանությունների օրոք»
Advertisement 1000 x 90

«Արդեն նշմարվում է, որ այսպես շարունավելու դեպքում ՄԻԵԴ-ում լիքը նոր գործեր են հայտնվելու արդեն նոր իշխանությունների օրոք»

Ստեփան Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սամվել Մայրապետյանի գործով նրա փաստաբանական խմբի տրամադրած մամլո հաղորդագրությունը որոշ լրատվամիջոցներ այնպես են մատուցում, ասես, ՄԻԵԴ-ը տեղում կնիքել է նրա անմեղությունը հարուցված քրգործով: Իրականում նրա առողջական վիճակի հետ կապված ՀՀ դատական համակարգի անխոհեմուղեղ ու չմտածված քայլն է գնահատվել:

Թեպետ դատավորների մի զգալի մասի համար ուղեղն ինչին է պետք. կարևորը՝ որևէ ազդեցիկ պաշտոնյայի կամ փողատիրոջ զավակ, դուստր, հարս, փեսա, բաջանաղ, աներձագ, սիրուհի, սիրեկան լինելն է: Իսկ իրականում, արդեն նշմարվում է, որ այսպես շարունավելու դեպքում ՄԻԵԴ-ում լիքը նոր գործեր են հայտնվելու արդեն նոր իշխանությունների օրոք:

Օրեր առաջ էլ քույրս՝ Սեդա Սաֆարյանը հուսահատ ակնարկեց 3 թարմ գործեր ուղարկելու մասին, որոնցով անհնար է արադարադատության հասնել նաև այժմ, քանի որ մաֆիան շարունակում է գործել: Ու հեչ մխիթարական կամ համոզիչ չի լինելու մակունցյան ձևակերպումը, թե վատ ժառանգություն ենք ստացել, կամ սաղ Սերժն ա մեղավոր: Սերժն է մեղավոր, արագ շտկեք, տգետներին հանեք դատավորների շորերից, քննչադատախազական համակարգն էլ բերեք գոնե նվազագույն անհրաժեշտ մակարդակի»:

Սամվել Մայրապետյանի գործով նրա փաստաբանական խմբի տրամադրած մամլո հաղորդագրությունը որոշ լրատվամիջոցներ այնպես են…

Gepostet von Styopa Safaryan am Donnerstag, 17. Januar 2019