
25 ավտոմեքենա է բախվել «Արևելք-Արևմուտք» կենտրոնական ավտոմայրուղու Գորի-Իգոեթի տեղամասում, ինչի հետևանքով տուժել է վեց մարդ: Այդ մասին հայտնել է Վրաստանի Առաջին ալիքը:
Ավտոմոբիլների բախման պատճառ են դարձել ձնատեղումը է մերկասառույցը: Պատահարի վայր են ուղարկվել շտապօգնության բրիգադներ: Տուժածներին տեղափոխել են Կասպիի հիվանդանոց: Բժիշկների խոսքով՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում, հիմնականում վնասվել են նրանց վերջույթները:
Վրաստանի ՆԳ նախարարությունը հայտնել է, որ ներկայում փակ է Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու Գուդաուրի-Կոբի տեղամասը: