ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շատ հետաքրքիր գիտություն է հոգեբանությունը: Տեսեք: Չեք առարկի, չէ՞, որ պատկերավոր օրինակում՝ ձնծաղկի ծաղկելը գարնան գալու արդյունքն է, ոչ թե հակառակը:
Վարչապետի պատկերավոր օրինակը՝ բուդկաներից, կարկասներից ու աղբից ձերբազատվելու մասին, բարեկեցության որոշակի մակարդակի արդյունքի նկարագրություն էր, պատկերային սիմվոլիկա: Շատ մարդիկ դրան վերաբերվեցին բացասականորեն՝ դիտարկելով որպես անլուրջ ճանապարհային քարտեզ: Իբր՝ մի՞թե կարծում է, որ կարկասները, աղբը ու բուդկաները վերացնենք՝ ամեն հարց կլուծվի:
Հոգեբանություն է, Ֆրոմը վկա: Կարծում եմ՝ էդ մարդիկ էն ձնծաղիկներն են, որոնց թվում է, թե գարնան գալն իրենց ծաղկելու արդյունքն է:
Հ.Գ. Հատուկ պատկերավոր մտածողությունից կաղող մարդկանց համար՝ ես գիտեմ, որ ձնծաղիկը մարդ չի, մարդն էլ՝ ձնծաղիկ, դա ընդամենը համեմատություն էր»:
Շատ հետաքրքիր գիտություն է հոգեբանությունը: Տեսեք: Չեք առարկի, չէ՞, որ պատկերավոր օրինակում՝ ձնծաղկի ծաղկելը գարնան…
Gepostet von Vahagn Tevosyan am Donnerstag, 17. Januar 2019