Վարչապետից լա՞վ «տղա» է Լենա Նազարյանը. hraparak.am
Advertisement 1000 x 90

Վարչապետից լա՞վ «տղա» է Լենա Նազարյանը. hraparak.am

ԱԺ նորաթուխ փոխխոսնակ Լենա Նազարյանը, ինչպես ժողովրդական խոսքն է ասում, երեկ՝ մեկ, էսօր՝ երկուս, արդեն իր պահանջներն է դրել լրագրողների հետ շփումներում։ Նա այսօր լրագրողներին հայտնել է, որ հեռախոսային տեսագրությամբ հարցազրույցներ չի տալիս։ Եւ դա մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում։ Պատճառը չի նշել, ուղղակի հենց այդպես է ուզում։ Նախ նկատենք, որ կին պատգամավորների հետ հարցազրույց անելը հեշտ բան չէ՝ նրանք կանացի «կապրիզներ», քմահաճույքներ ունեն, որոնց հետ պետք է «հաշվի նստել»։ Եվ դրանք հիմնականում վերաբերում են նախևառաջ իրենց լուսանկարներին՝ «ինձ կողքից մի նկարի էլի, գեշ եմ դուրս գալիս», «բայց սիրուն նկար կդնես, լա՞վ», «մի հատ ցույց տուր նկարս տեսնեմ՝ ոնց է ստացվել, նոր դիր» և այսպես շարունակ։

Մենք երբեմն ընդառաջում ենք նրանց պահանջներին՝ համարելով, որ կին են, մի քիչ սենտիմենտալ են, մի քիչ էլ թիթիզ։ Բայց փորձը ցույց է տալիս, որ պատգամավորներին, նույնիսկ՝ կին պատգամավորներին, բացառիկ դեպքերում կարելի է ընդառաջել, այն էլ որոշ տեխնիկական հարցերում, բայց «երես տալ»՝ ոչ մի դեպքում։ Հակառակ պարագայում, կսկսեն արդեն պահանջներ դնել, ուլտիմատումներ անել, թե «հեռախոսով նկարած հարցազրույց չեմ տալիս, «ընդդիմադիր լրագրողների հարցերին չեմ պատասխանում», «հարցերը պետք է լինեն միայն հեշտ ընկալելի և ոչ քննադատական» և այսպես շարունակ։ Եվ դրան արդեն սկսում ենք ականատես լինել նոր խորհրդարանում։ Լենա Նազարյանը, որ երկու-երեք օր է ընդամենը, ինչ ԱԺ փոխխոսնակ է, արդեն հասցրել է մեծամտանալ, դառնալ կամակոր, քմահաճ, կոնֆորմիստական պահանջներով։

Ամբողջությամբ՝ hraparak.am



Նման նյութեր