
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի գրառումը.
«Հայաստանի համար Մերձավոր Արևելքը կենսական նշանակություն ունեցող տարածաշրջան է: Աշխարհում չկա մեկ այլ տարածաշրջան, որտեղ հայերս ունենանք այդքան սփռված համայնք, քաղաքական ազդեցություն, մշակութային հարստություն, եկեղեցապատկան կարևորագույն արժեքներ, համակեցության փայլուն օրինակներ, ինչու չէ նաև` թշնամիներ ախոյաններ ու մարտահրավերներ:
Եվ այս ամենի հետ մեկտեղ, ցավոք մենք չունենք մերձավորարևելյան համակարգված արտաքին քաղաքականություն, կամ, առավել ևս` ռազմավարություն»: