
Ինչպես հաղորդում է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան, Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ավանի Ֆուտբոլային ակադեմիայում սկսել է մարզումային հավաքը՝ պատրաստվելով Չեռնոգորիայի հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպմանը, որը տեղի կունենա նոյեմբերի 11-ին Երևանի «Հանրապետական» ստադիոնում:
Հենրիխ Մխիթարյանը Երևան կժամանի այսօր՝ նոյեմբերի 7-ին: