«Գանձասար-Կապանի» ավագ մարզիչ Արմեն Սանամյանը շնորհավորել է Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ընտրանու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծննդյան 30-րդ տարեդարձը:
«Հենո ջան, դու այն եզակի մարդկանցից ես, որ անհնարինը դարձրել է իրականություն: Այն եզակի անձնավորություններից ես, որ քո համեստությամբ, աշխատասիրությամբ, տաղանդով ու մարդկային տեսակով աշխարհին ցույց տվեցիր հայի ու հայրենասեր մարդու տեսակը:
Սրտատրոփ սպասում եմ քո ցանկացած խաղին և վստահ եմ, որ առջևում քեզ շատ ու շատ հաջողություններ են սպասվում:
Երբ մենք Բրազիլիայում էինք, շատերը քեզ չէին հավատում: Այսօր դու երազանքներն իրականացնում ես` այն դարձնելով նպատակ ու օրինակելի ես մեր ապագա ֆուտբոլիստների համար:
Ցանկանում եմ` լինես երջանիկ, հաճույք ստանաս քո խաղից, միաժամանակ հաճույք պարգևելով քո ազգին»,- նշել է Սանամյանն Armsport.am-ի հետ զրույցում:
Հիշեցնենք, որ 13 տարեկանում Մխիթարյանը փորձաշրջան է անցել «Սան Պաուլո» ակումբում:
Նշենք, որ Սանամյանը լուսանկար է ներկայացրել իր անձնական արխիվից: