Վիրահատարանից` Բուտիրկա. վիրաբույժի ընկերները խնդրում են ՀՀ իշխանությանը միջամտել խնդրին. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Վիրահատարանից` Բուտիրկա. վիրաբույժի ընկերները խնդրում են ՀՀ իշխանությանը միջամտել խնդրին. armeniasputnik.am

ՀՀ քաղաքացի, վիրաբույժ Գևորգ Ստեփանյանը անցնում է քրեական գործով. բժշկի արած վիրահատությունից երեք օր հետո հիվանդի մոտ Կվինկեի այտուց էր սկսել: Նրա ընկերների ու փաստաբանների հույսը Ռուսաստանի արդարադատությունն է։

Մոսկվայի մասնավոր կլինիկաներից մեկում վիրահատություն իրականացնելուց հետո հայաստանցի երիտասարդ պլաստիկ վիրաբույժ Գևորգ Ստեփանյանն անցնում է քրեական գործով և այժմ նա մեկուսարանում է։ Բանն այն է, որ բժիշկն արդեն մի քանի ամիս է գտնվում է «Բուտիրկայում»,  իսկ նրա հիվանդը վերականգնվում վիրահատությանը հաջորդած սարսափելի բարդացումից, որը կարող էր ողբերգական ելք ունենալ։

Վիրաբույժ Գևորգ Ստեփանյանը
Կարոլինա Սարգսյանի պատմության մասին մենք արդեն գրել ենք հոդվածներից մեկում։

Հիշեցնենք, որ անցած տարի նոյեմբերին 25-ամյա Կարոլինա Սարգսյանը որոշել էր վիրահատել քիթը։ Աղջիկը դիմել էր Մոսկվայի կլինիկաներից մեկին։ Վիրահատությունն իրականացրել էր Ստեփանյանը։ Վիրահատությունից երեք օր հետո հիվանդի մոտ առատ արնահոսություն է սկսվել. շտապօգնությամբ աղջկան հիվանդանոց են տեղափոխել։ Աղջկա մոտ Կվինկեի այտուց էր սկսել. այտուցվել էին գանգից սկսած մյուս բոլոր օրգանները։

Այս ամենից հետո քրեական գործ է հարուցվել, որով անցնում են Ստեփանյանը, կլինիկայի գլխավոր բժիշկ ու ղեկավար Գյուլնարա Շախը և անեսթեզիոլոգ Լև Խիտրինը։ Նրանց բոլորին կալանավորել էին։ Սակայն որոշ ժամանակ անց Շախի և Խիտրինի խափանման միջոցը փոխվել էր տնային կալանքի, իսկ ՀՀ քաղաքացիություն ունեցող Ստեփանյանը մնացել մեկուսարանում։ Ստեփանյանի ընկերները այժմ դիմել են Ռուսաստանի դատական իշխանություններին, ստորագրահավաք կազմակերպել` վիրաբույժին ազատ արձակելու և նրա նկատմամբ խափանման միջոցը տնային կալանքի փոխարինելու համար։

Ամբողջությամբ՝armeniasputnik.am