«Էս ամեն ինչից դուրս, Հայաստանի համար կա մի ելակետ»
Advertisement 1000 x 90

«Էս ամեն ինչից դուրս, Հայաստանի համար կա մի ելակետ»

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանում, այսպես ասած, ժողովրդավարական իշխանության թեման շատ տեսական ա հնչում, բայց պարբերաբար քննարկվում ա տարբեր առիթներով: Էս անգամ առիթ ա Բաքվում տեղի ունեցած ընդդիմության խոշոր հանրահավաքը:

Սա հետաքրքիր իրողություն էր, ու կարիք ունի, իհարկե, բավականին մանրամասն դիտարկման, հնարավոր սցենարների, իշխանության հնարավոր վարքագծի առումով:

Բայց էս ամեն ինչից դուրս, Հայաստանի համար կա մի ելակետ՝ Ադրբեջանում ժողովրդավարական իշխանությունը փոխո՞ւմ ա իր մոտեցումն արցախյան հարցում, թե՞ ոչ, հրաժարվո՞ւմ ա ռազմական դիվանագիտությունից և հայատյացությունից, թե՞ ոչ: Եթե էս առումով չկա մոտեցումների փոփոխություն, ապա Ադրբեջանում ժողովրդավարական իշխանությունը չի բխում Հայաստանի՝ ներառյալ Արցախը, ու ռեգիոնալ անվտանգության ու կայունության շահից»:

https://www.facebook.com/hakob.badalyan.7/posts/2248765865147202



Նման նյութեր