SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի բնակիչ, 65-ամյա Սուսաննա Հակոբյանի դիմումի փաստով: Վերջինս դիմել է ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ 2018 թ.-ի հուլիսի 25-ին 89-ամյա մորը՝ Զաբելլա Միքայելյանին տեղափոխել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, որտեղ 1 օր անց մայրը մահացել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ս. Հակոբյանը հայտնել է, որ մոր մահվան մեղավորը այդ օրվա հերթապահ բժիշկ Լևոն Օրլովն է եղել, ով իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ է կատարել, ինչի հետևանքով մայրը մահացել է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: