
Ինչպես հայտնի է, հունվարի 21-ին Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշում էր ծննդյան 30-րդ տարեդարձը:
Մեր ազգային ընտրանու ավագը ներկայումս ապաքինվում է վնասվածքից և մարզվում անհատական ծրագրով: Եվ, ինչպես երևում է, հերթական մարզումային օրվա ավարտից հետո Մխիթարյանը իր ընկերների և հարազատների հետ հավաքվել է Լոնդոնի ռեստորաններից մեկը և նշել այդ օրը:
Խնջույքից մի հատված ֆուտբոլիստը տեղադրել է Instagram-ի իր էջում: Տեսանյութում լսվում է, թե ինչպես է Մխիթարյանը շնորհակալություն հայտնում հավաքվածներին և ասում, որ սիրում է նրանց: