armtimes.com-ի տեղեկություններով, Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը դիմել է Շտապ օգնության ծառայությանը՝ խնդրելով այստեղ հիվանդներ չտեղափոխել, որովհետեւ գերծանրաբեռնված է եւ նոր մարդկանց ընդունելու հնարավորություն չկա:
«Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը, պատասխանելով մեր հարցմանը, չհերքեց լուրը: Միեւնույն ժամանակ ասաց, որ նման դիմումներ պարբերաբար ստանում են, եթե այս կամ այն հիվանդանացում տեղ չի լինում:
«Ուղղակի խրոնիկ, թթվածնակախյալ հիվանդների քանակը շատ մեծ է: Հիվանդներ, ովքեր ունեն խրոնիկ սիրտ-թոքային անբավարարություն: Այսօրվա դրությամբ իրենցից ստացվող կանչերը մի փոքր շատ են, դրա համար համարյա թե բոլոր մեծ հիվանդաոցներում հիվանդներին ընդունելու հնարավորությունները սահմանափակվում են: Այնպես չէ, որ հիվանդանոցները ամբողջ օրով փակվում են: Եթե տեղ չեն ունենում, մեզ ուղղակի զգուշացնում են, որ հնարավորինս քիչ հիվանդ տանենք: Չգիտեմ ինչ դեպքի մասին եք ասում, ուղղակի կարող է այդ պահին զգուշացրած լինեն, որ հիմա մահճակալ չունեն, բայց այդ նույն մահճակալը կարող է ազատվել մեկ կամ երկու ժամ հետո, եւ արդեն նորից մենք կարող եք հիվանդներին տանել»,- ասաց Թագուհի Ստեփանյանը:
Ամբողջությամբ՝ armtimes.com