«Աերոֆլոտ»-ի ինքնաթիռը ուղեւորներից մեկի գործողությունների պատճառով փոխել Է երթուղին
Advertisement 1000 x 90

«Աերոֆլոտ»-ի ինքնաթիռը ուղեւորներից մեկի գործողությունների պատճառով փոխել Է երթուղին

«Աերոֆլոտի» SU1515 Սուրգուտ-Մոսկվա չվերթը, որն ուղեւորներից մեկի խուլիգանական գործողությունների հետեւանքով փոխել Է երթուղին, հունվարի 22-ին վայրԷջք Է կատարել Խանտի-Մանսիյսկի օդանավակայանում: Այդ մասին վկայում են Flightradar24.com ավիացիոն պարտալի տվյալները:

Ինքնաթիռը վայրԷջք Է կատարել Մոսկվայի ժամանակով ժամը 14:18-ին: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ օդանավում խուլիգանության փաստ Է տեղ գտել ուղեւորներից մեկի կողմից, ինչից հետո, ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել Է Ռոսավիացիայի օդային տրանսպորտի Ուրալի միջտարածաշրջանային տարածքային վարչության պետ Ալեքսանդր Շուլեպովը, ինքնաթիռն ուղարկվել Է Խանտի-Մանսիյսկ:

ՌԻԱ Նովոստին արտակարգ ծառայությունների աղբյուրից որոշ մանրամասներ Է ստացել «Աերոֆլոտի» SU1515 չվերթի կարգազանց ուղեւորի մասին:

«Ուղեւորին, որին արտակարգ վայրԷջքի մեղավոր են համարում, կոչում են Պավել, նա 41 տարեկան Է»,-ասել Է գործակալության զրուցակիցը եւ հավելել, որ Սուրգուտում օդանավի թռիչքի պահին նա զբաղեցնում Էր 14A տեղը: