Foreign Policy հանդեսը հրապարակել Է «100 համաշխարհային մտածողների» ցուցակի առաջին տասնյակը
Advertisement 1000 x 90

Foreign Policy հանդեսը հրապարակել Է «100 համաշխարհային մտածողների» ցուցակի առաջին տասնյակը

Alibaba ինտերնետ-ընկերության հիմնադիր 54-ամյա Ջեկ Ման, Foreign Policy հանդեսի վարկածով, տեղ Է գտել 2019 թվականի «100 համաշխարհային մտածողների» ցուցակում՝ «10 մտածողների» կատեգորիայում, որոնք վերջին տասը տարվա ընթացքում վիթխարի ազդեցություն են ունեցել աշխարհի վրա:

Ջեկ Ման Չինաստանի միակ ներկայացուցիչն Է ցուցակի իր կատեգորիայում: Չինացի գործարարի հետ միասին տասնամյակի ամենաազդեցիկ մարդկանց տասնյակում, հրատարակության վարկածի համաձայն, ընդգրկվել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման, Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը, Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ-տնօրեն Քրիստին Լագարդը, CNN հեռուստաալիքի լրագրող Ֆարիդ Զաքարիան եւ ուրիշներ: «Քչերը կարող են պնդել, որ նա փոխել Է մի ամբողջ հասարակություն, սակայն Ջեկ Մայի օրինակն արժանի Է հատուկ ուշադրության,-ասված Է Foreign Policy-ի հրապարակման մեջ:-1999 թվականին հիմնադրված Alibaba ընկերությունը բիզնեսը կազմակերպել Է այնպես, որ կարողացել Է սպառողներին հասնել անհասանելի շրջաններում, շփում Է հաստատել մի ամբողջ շարք չինացի հաճախորդների եւ ազգային ու միջազգային շուկաների միջեւ, ինչը, իր հերթին յուրօրինակ «վառելիք» Է դարձել երկրի տնտեսական աճի խթանման համար»:

Հրատարակությունը նաեւ գրում Է, որ «արտադրության եւ լոգիստիկայի մեջ իր ռացիոնալիզատորական գաղափարների շնորհիվ Ջեկ Ման առցանց-բիզնեսի հնարավորություններից օգտվելու ճանապարհ Է բացել չինացիների մի ամբողջ սերնդի համար եւ օգնել Չինաստանի՝ որպես գերտերության կայանալուն»: 2019 թվականին հանդեսը կհրապարակի «100 համաշխարհային մտածողների» հոբելյանական՝ տասներորդ թողարկումը: Նշվում Է, որ այն բաժանված կլինի տասը բաժինների, որոնց թվում են՝ «մտածողները, որոնք աշխարհի վրա վիթխարի ազդեցություն են ունեցել վերջին տասնամյակում», ինչպես նաւե նրանք, ովքեր անցած տարվա ընթացքում առավել ազդեցիկ են եղել այնպիսի ուղղություններում, ինչպիսիք են՝ «պաշտպանությունը եւ անվտանգությունը», «Էներգետիկան եւ կլիման», «արվեստը», «գիտությունը եւ առողջությունը», «մինչեւ 40 տարեկան մտածողները» կատեգորիան եւ ուրիշներ: Առայժմ հրատարակությունը հրապարակել Է միայն մտածողների առաջին տասնյակը, որոնք, նրա կարծիքով, հատկապես աչքի են ընկել վերջին տասը տարվա ընթացքում: 2018 թվականի արդյունքներով եւս 90 նշանավոր մտածողներ կհայտարարվեն հունվարի 22-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր