Ապօրինի զենք-զինամթերք պահելու և խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանը ներկայացավ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։
Նրա փաստաբան Արսեն Մկրտչյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, թե պաշտպանական կողմի համար դարանի որոշումն ամենևին անակնալ չէր, ավելին՝ կանխատեսելի էր։ Նրա խոսքով՝ դատարանի վրա նաև ճնշումներ են եղել, իսկ որպես օրինակ նա բերեց փաստաբանների վրա ակտիվիստների ճնշումները։ Մկրտչյանը հավելեց՝ անակնկալ չէր վճիռը, քանի որ նիստի նախագահող դատավոր Արսեն Նիկողոսյանի տրամադրվածությունն ակնհայտ էր։
«Բոլոր դեպքերում, կարծում եմ, որ պայմանավորված նախագահող դատավորի անձով՝ կանխատեսելի էր որոշումը։ Եթե հիշում եք, դատավորին բացարկ ենք հայտնել, բայց նա չի ընդունել հատուկ նրա համար, որ կայացնի այս որոշումը»,- ասաց Մկրտչյանը։
Մկրտչյանի խոսքով՝ դատավարի տրամադրվածությունն ակնհայտ էր։ Նա նկատեց, որ կալանքի ժամկետները երկարաձգելու բողոքները քննել է դատավոր Արսեն Նիկողոսյանը։ «Նա կալանքի որոշում տվող դատավորի գործընկերն է, նույն տրամաբանության, նույն օրենքի պատկերացումներով է շարժվում։
Ամբողջությամբ՝ tert.am