Հիվանդանոցում մահացել է օրեր առաջ Լոռու մարզում խոշոր ավտովթարի հետևանքով 4 վիրավորներից 46-ամյա քաղաքացին. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հիվանդանոցում մահացել է օրեր առաջ Լոռու մարզում խոշոր ավտովթարի հետևանքով 4 վիրավորներից 46-ամյա քաղաքացին. shamshyan.com

Հունվարի 22-ին, Սպիտակի բժշկական կենտրոնում մահացել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 46-ամյա Կարեն Սահրադյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել հունվարի 18-ին՝ Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 18-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Սպիտակ քաղաքի Երևանյան խճուղու վերջնամասում բախվել էին Վանաձորի բնակիչներ, 27-ամյա Սեյրան Մխիթարյանի վարած Opel Astra մակնիշի 35 FA 684 համարանիշի և Վանաձոր քաղաքի 46-ամյա Կարեն Սահրադյանի վարած Fiat մակնիշի 35 AO 963 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով վարորդներից Կ. Սահրադյանն ու նրա ուղևորներ, Վանաձորի բնակիչներ, 40-ամյա Բորիս Մանուկյանը, 49-ամյա Սերժիկ Պապյանը և Opel-ի վարորդ Ս. Մխիթարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Սպիտակի բժշկական կենտրոն, որտեղից մի մասին տեղափոխել են Վանաձորի հիվանդանոց, մեկ հոգու էլ ռեանիմոբիլով տեղափոխել էին Երևանի հիվանդանոցներից մեկը: Բախման հետևանքով Opel-ը դուրս էր եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում:

Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպակական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Սպիտակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Ս. Ուռուսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ստեփան Համբարյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com