Գենիչն ArmSport-ին ուղարկած տեսանյութով շնորհավորել է Մխիթարյանին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Գենիչն ArmSport-ին ուղարկած տեսանյութով շնորհավորել է Մխիթարյանին

Матч ТВ-ի հայտնի մեկնաբան Կոնստանտին Գենիչն ArmSport-ին ուղարկած բացառիկ տեսանյութով շնորհավորել է Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը երեկ` հունվարի 21-ին, նշում էր ծննդյան 30-րդ տարեդարձը:

«Հենրիխ ջան, իհարկե մենք բոլորս` քո մտերիմները, քույրդ, Նոբել Առուստամյանը ևս, շնորհավորում ենք քեզ ծննդյանդ օրվա առթիվ:

Ցանկանում եմ, որ Մխիթարյանն առաջվա պես լինի «լավագույնը հայերից»: Եվ վերջապես, Հենրիխ, «Արսենալին» վերադարձրու երբեմնի փառքը: Ցանկալի է` Լոնդոնի «Արսենալին»:

Ծնունդդ շնորհավոր, Հենրիխ»,- իր խոսքում նշել է ռուս մեկնաբանը:

Հիշեցնենք` ArmSport-ը Մխիթարյանի 30-ամյակի առթիվ 30 շնորհավորանք էր ստացել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչներից և հայտնի ֆուտբոլասերներից (Մաս 1, Մաս 2, Մաս 3):

armsport.am