«Այո, այլևս ամուսնացած չեմ». Գոհար Ավետիսյանը խոստովանեց. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Այո, այլևս ամուսնացած չեմ». Գոհար Ավետիսյանը խոստովանեց. armeniasputnik.am

Հանրահայտ դիմահարդարը որոշել է սպառիչ պատասխան տալ իր ամուսնալուծության մասին խոսակցություններին։

Հայտնի ոճաբան և դիմահարդար Գոհար Ավետիսյանը խոստովանեց, որ բաժանվել է Վահիկ Մարտիրոսյանից։ Նա այս մասին գրել է Instagram–ի իր էջում։

«Ամենատարածված հարցը` դուք բաժանվե՞լ եք։ Այո, ընկերներ։ Ես այլևս ամուսնացած չեմ։ Արդեն երկու ամիս։ Զերծ կմնամ մեկնաբանություններից։ Շնորհակալություն ըմբռնման մասին»,- գրել է նա։

ԶԼՄ-ները տևական ժամանակ գրում էին, որ Ավետիսյանն ամուսնալուծվել է։ Թեև նա չէր մեկնաբանում այդ լուրերը, բայց սոցցանցերից ջնջել էր իր և ամուսնու համատեղ լուսանկարները։

Գոհար Ավետիսյանը Ռուսաստանում ամենահայտնի բյութի բլոգերն է։ Հիմա նա Instagram-ում ավելի քան հինգ միլիոն բաժանորդ ունի, իսկ նրա «Կերպարանափոխություն» նախագիծը քննարկվել է անգամ Daily Mail-ի էջերում։

Գոհարն ինքնուրույն է հասել հաջողության, նա ինքնուս դիմահարդար է: Այս ոլորտում առաջին փորձերն արել է 11-12 տարեկանում: 16 տարեկանում ընդունվել է Ժողտնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետ:

Արդեն առաջին կուրսում Գոհարը սկսել է դիմահարդարել բոլոր ընկերուհիներին և ծանոթներին: Հետաքրքրությունը դարձել է աշխատանք, և նա թողել է ուսումը: 2012թ-ին սկսել է դասախոսել, դիմահարդարման վարպետության դասեր անցկացնել, իսկ հիմա նա Մոսկվայի կենտրոնում սեփական դպրոց և ստուդիա ունի:

armeniasputnik.am