
Սաստիկ սառնամանիքները, որոնք վերջին մի քանի օրը հաստատվել են Կանադայում և ԱՄՆ-ի հյուսիսային շրջաններում, մանակիորեն սառցապատել են Նիագարայի ջրվեժը: Այդ մասին հայտնել են տեղացի բնակիչները, որոնք սոցիալական ցանցերում զետեղել են աշխարհի այդ հրաշքի սառցապատված հատվածների լուսանկարները:
Կանադայի Ազգային օդերեւութաբանական բյուրոյի տվյալներով՝ անցյալ շաբաթվա վերջից երկրի արևելյան, կենտրոնական և արկտիկական շրջաններում արտակարգ սառնամանիքներ են հաստատվել. ջերմաչափերի սյուներն իջել են մինչև Ցելսիուսի 30 – 40 աստիճան, իսկ տեղ-տեղ՝ մինչև մինուս 55 աստիճան: Հունվարի 22-ին սառնամանիքներն սկսել են տեղի տալ: