Բոսֆորում նավթատար նավերի՝ 2014 թվականից ի վեր ամենաերկար հերթերն են գոյացել
Advertisement 1000 x 90

Բոսֆորում նավթատար նավերի՝ 2014 թվականից ի վեր ամենաերկար հերթերն են գոյացել

Սեւ ծովի Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցներում գոյացել են ռուսական եւ ղազախական նավթատար նավերի՝ 2014 թվականից ի վեր ամենաերկար հերթերը: Այդ մասին գրել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Tribeca Shipping նավահանգստային գործարկուի տվյալները:

«Լցանավերը 13 օր սպասում են՝ Սեւ ծովի ջրատարածքից հեռանալու համար, ինչն սպասման ամենաերկարատեւ ժամանակն Է առնվազն 2014 թվականից ի վեր եւ, Tribeca-ի տվյալներով՝ կրկնակի ավելի Է նորմայից: Հակառակ ուղղությամբ ընթացող նավերն սպասում են 15 օր»,- գրել Է գործակալությունը: Գործակալության տեղեկատվությամբ՝ հերթում կանգնած լցանավերն ընդհանուր առմամբ Միջերկրականի նավահանգիստներ են տանում 39 միլիոն բարել նավթ: Ուշացման պատճառ են դարձել նեղուցներով անցնելու նոր կանոնները, որոնք Թուրքիան սահմանել Է տակավին 2018 թվականի սեպտեմբերին: Փոփոխությունների համաձայն՝ ավելի մեծ թվով նավերի պետք Է քարշիչներ ուղեկցեն: Նաեւ նեղուցներում նավարկության վրա ազդել Է վատ եղանակը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Նման նյութեր