«Հայաստանի հնագույն տաճարները». Մոսկվայում տեղի կունենա Ստաս Նամինի ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Հայաստանի հնագույն տաճարները». Մոսկվայում տեղի կունենա Ստաս Նամինի ֆիլմի պրեմիերան

Մոսկվայի Վավերագրական կինոյի կենտրոնում հանդիսատեսը առաջին անգամ կտեսնի Անաստաս Միկոյանի թոռան՝ երգահան, կիթառահար Ստաս Նամինի «Հայաստանի հնագույն տաճարները» վավերագրական ժապավենը՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի մեկնաբանությամբ։ Այս մասին հաղորդում է «Ստաս Նամինի կենտրոնը»։

%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8f

Ֆիլմը հեղինակի յուրատեսակ անդրադարձն է իր մշակութային արմատներին։

«Մանկուց Հայաստանն ինձ համար կախարդական երկիր է եղել, որի մասին միշտ պատմել է մայրս, իսկ հեռավոր լեռնային, Սանահին ռոմանտիկ անունով գյուղում ծնվել են իմ պապն ու նրա եղբայրները։ Հայաստանի հետ է կապված իմ բոլոր ազգականների կյանքը, պարզվում է, որ ես էլ եմ հայ, ինչը ինձ՝ Մոսկվայում ծնված ու մեծացած մարդու մտքին չէր գալիս մինչև վերջին ժամանակներս»,- անկեղծանում է Նամինը։

%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8f-2

Առաջին անգամ երգահանը Հայաստան է ժամանել 14 տարեկանում, Սևանա լճում արել իր առաջին լուսանկարները, իսկ փոքրիկ լեռնային գյուղում փորձել պանրով ու մեղրով լավաշը, որը նրա սիրելի ուտեստն է մինչ օրս։

Դրանից հետո ևս մի քանի դիպվածային ուղևորություն է եղել դեպի Հայաստան, իսկ մի քանի տարի առաջ իր ընկերոջ՝ բարերար Ռուբեն Վարդանյանի հրավերով Նամինը ճանապարհորդեց՝ լինելով Հայաստանում ու Արցախում։

%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8f-1

Այդ ընթացքում նա անցավ ավելի քան 2 հազար կիլոմետր և վավերագրեց տեսածը։

Ահա, թե ինչպես է ստեղծվել Նամինի ֆիլմը։

stasnamincentre.timepad.ru